Թուրքիայի Մուղլա քաղաքում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ով փորձում էր հանրահռչակ ընկերություններին նմանակող՝ Չինաստանում արտադրված 5 դոլար արժողությամբ ձեռքի ժամացույցը 10 հազար դոլարով վաճառող ցանցի անդամ է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոեչլով թուրքական ԶԼՄ-ները, ադրբեջանցին ձերբակալվել է այն ժամանակ, երբ նա կեղծ ժամացույցը փորձել է վաճառել թուրքական ոստիկանության աշխատակցին:

 

Ժամացույցը ոսկյա լինելու մեջ կասկածող ոստիկանը ադրբեջանցուն առաջարկել այն տանել ոսկերիչի մոտ: Վերջինս նրան տարել է իր «ոսկերիչի» մոտ, ով էլ հաստատել է, որ իրականում ոսկեջրած պատյանով ժամացույցը, իբր, ոսկյա է: Խարդախությամբ զբաղվող ցանցի մյուս անդամները որոնման մեջ են: