Այսօր առավոտյան Անկարայի մոտակայքում թուրքական ոստիկանությունը ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություն է իրականացրել: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, վկայակոչելով թուրքական NTV ալիքին, Էտիմեսգուտ շրջանի Յապրաջիկ թաղամասում ոչնչացվել է երկու ահաբեկիչ, որոնք հրաժարվել են հանձնվել:

Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջայի խոսքերով՝ ավելի վաղ ձերբակալվել է ադրբեջանցի, ով անդամակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

«Ստամբուլում նա վարձել է ավտոմեքենա, որով Անկարա է բերել երկու ահաբեկչի՝ ահաբեկչություններ իրականացնելու համար: Այդ ադրբեջանցին ձերբակալվել է և խոստովանել է գործած հանցանքների մեջ: Նրա ցուցմունքների հիման վրա էլ իրականացվել է հատուկ գործողությունը»,- ասել է նա: