Թուրքիայում ձերբակալվել են բենզատարների մի քանի վարորդներ, որոնք աշխատելիս են եղել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթուղու շինարարությունում եւ Ադրբեջանից մաքսանենգ ճանապարհով դիզելային վառելիք են փոխադրել Կարսի նահանգ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, մաքսանենգությունն իրականացվում էր Կարսի Արփաչայ ավանում' ցեմենտ փոխադրող բեռնատարների վրա դիզելային վառելիք փոխադրելու համար գաղտնի բաքեր տեղադրելու միջոցով:
Ցեմենտատարները պատկանել են ադրբեջանական BAYCEL ընկերությանը, որը կապալառուական աշխատանքներ էր կատարում երկաթուղու շինարարությունում: Ընկերության ադրբեջանցի վարորդները, որոնք Ադրբեջանի եւ Վրաստանի սահմաններն անխոչընդոտ հատելու թույլտվություն ունեին, զբաղվել են մաքսանենգությամբ:
Մաքսանենգ ճանապարհով Կարս փոխադրված վառելիքը վերավաճառվել է տարբեր ընկերությունների եւ մասնավոր անձանց: