Թուրքական առաջատար թերթերից «Հուրիեթի» սյունակագիր, երաժշտական քննադատ Նայիմ Դիլմեները պոլսահայ երգչուհի Սիպիլի և հայկական The beautified project խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգը (հեղ՝ Հասմիկ Հախվերդյան) 5 աստղ է գնահատել։Այս մասին գրում է Artsakhpress.am-ը:
Նա այս առիթով իր գովեստի խոսքն է հայտնել պոլսահայ սիրված երգչուհու մասին՝ գրելով. «Մաքրամաքուր, յուրահատուկձայն, որն առաջին անգամ լսողին, ասես, բարձրացնում է վեր՝ ամպերի վրա...»։ Այս մասին տեղեկացրին «Պատասխան 100 տարի անց» նախագծից՝ հավելելով. «Հիշեցնենք, որ «Քեզ եմ երգելու» երգը հայրենադարձության կոչ է՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը և ամփոփում է այն բոլոր զգացումները, որ ունենում է հայրենի հողի վրա առաջին անգամ ոտք դնող յուրաքանչյուր հայ»։