Թուրքիայի ռազմա-օդային ուժերի շտաբի գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Նեզիհ Դամջըն, երկրի բարձրագույն ռազմա-օդային հաստատություններրի գերագույն հրամանատար գեներալ-մայոր Աթիլա Օզթյուրքը և Թուրքիայի ռազմա-օդային դպրոցների հրամանատար գեներալ-մայոր Զիյա Ջամալը հրաժարականի դիմում են ներկայացրել. գրում է Hürriyet պարբերականը:
Ինչպես գրում է թերթը, տարվա սկզբից մինչ օրս Թուրքիայի ռազմա-օդային ուժերի հրամանատարական անձնակազմից հրաժարական է տվել 170 զինծառայող, որոնցից 123-ը Թուրքիայի ՌՕՈՒ օդաչուներ են եղել: