Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ԱՊՕԷԼ-ի դեմ խաղում գոլի հեղինակ էր դրաձել 11 մետրանոց հարվածից:
32-ամյա պորտուգալացին Չեմպիոնների լիգայում իր ակտիվում ունի 12 11 մետրանոց հարված և այս ցուցանիշով շրջանցեց Լիոնել Մեսսիին, ով այս մրցաշարում դիպուկ է իրացրել 11 11 մետրանոց հարված:
Ռոնալդուն ԱՊՕԷԼ-ի դեմ խաղում նաև երկրորդ անգամ է գրավել մրցակցի դարպասը և իր գոլերի քանակը հեղինակավոր այս մրցաշարում հասցրել 107-ի:
Հիշեցնենք, որ Զիդանի թիմը առավելության է հասել 3:0 հաշվով: