Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հերթական անգամ հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիային երբեք չի հաջողվի դառնալ Եվրամիության անդամ երկիր: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Պատգամավորն ընդգծել է, որ դեմ է Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները ամբողջովին դադարեցնելուն: Այդուհանդերձ Օզդեմիրը շեշտել է. «Էրդողանին թիրախավորող տնտեսական միջոցները կարող են ազդեցիկ լինել: Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ Եվրամիության անդամ լինել չի կարող»: