Բարձրագույն դատական խորհրդում դատավորների մեծամասնություն կազմելը դատական իշխանության անկախությունը ապահովելու համար ստեղծվող այդ մարմնում կարող է լուրջ վտանգ ստեղծել: Սեպտեմբերի 28-ին «Դատական իշխանությունը ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո» խորագրով համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
«Ստեղծվում է մի մարմին, որը դատական իշխանության անկախության երաշխավորն է լինելու, իսկ դատավորները այդ մարմնում մեծամասնություն չեն կազմելու: Դատավորների մեծամասնությամբ այն կարող է լինել ոչ թե դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմին, այլ հակառակը՝ դատավորների շահերի սպասարկման համար նախատեսված մարմին: Այս առումով սահմանադրական բարեփոխումները լուրջ հիմքեր են ստեղծել, որ մենք ունենանք դատական իշխանության անկախության երաշխավորող մարմին»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ շատ հանգամանքներ նաև կախված են Դատական օրենսգրքից, որտեղ պետք է ներկայացվի բարձրագույն դատական խորհրդի մարմնի անդամների ընտրության կարգը: