ՀՀ ոստիկանության պաշտոնյաներն ամփոփում են ոստիկանության տարեկան գործունեությունը:
ՀՀ ոստիկանության շտաբի՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, անձնագրային եւ վիզաների վարչության, «Ճանապարհային ոստիկանության» ծառայության ներկայացուցիչները ներկայացնում են ՀՀ ոստիկանության տարեկան գործունեության արդյունքները։
Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց ոստիկանության հաշվետվությունը՝ անդրադառնալով ութ ամսվա ընթացքում տեղի ունեցած դեպքերին.
Գրանցվել է հանցագործությունների 12484 դեպք, որոնցից բացահայտվել է 85 %-ը: Գրանցված դեպքերի ընդհանուր կառուցվածքում առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը կազմում է մեկ տոկոս, այսինքն՝ 122 դեպք, որը 22-ով պակաս է նախորդ ութամսյակի ցուցանիշից: Նշվածից բացահայտվել է 102-ը կամ 83.6 %-ը:
Ծանր հանցագործություններ կատարածների մասնաբաժինը կազմում է 12.9 %, այսինքն՝ 1606 դեպք, որը 477-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Բացահայտվել է 980-ը կամ 61 %-ը:
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների մասնաբաժինը կազմում է 0.3, այսինքն՝ 37 դեպք: Նախորդ տարվա ցուցանիշից նվազել է 12 դեպքով, բացահայտվել է 31-ը կամ 83.8 %-ը: Սպանությունների մասնաբաժինը կազմում է 0.3 %, այսինքն՝ 34 դեպք, նվազել է 20 դեպքով, բացահայտվել է 25-ը կամ 77.5 %-ը:
Սպանությունների գործակիցը 100.000 բնակչի մասով կազմում է 1.1 դեպք:
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ 109 դեպք, աճել է 12 դեպքով, բացահայտվել է 106-ը կամ 97. 2 %-ը: Խուլիգանություն՝ 118 դեպք, նվազել է 13 դեպքով, բացահայտվել է 107-ը կամ 90.7 %-ը:
Գրանցվել է Գողության 3716 դեպք՝ 42-ով ավելի նախորդ ցուցանիշից, բացահայտվել է 2515-ը կամ 67.7 %-ը: Բնակարանային գողության դեպքերը 505-ն են եղել՝ 324 պակաս նախորդ ցուցանիշից, բացահայտվել է 140-ը կամ 27.7 %-ը: Ավազակության դեպքերը նվազել են 17-ով. այս տարի 21 դեպք է գրանցվել, դրանցից բացահայտվել է 16-ը կամ 72.7 տոկսը: Կողոպուտի՝ 112 դեպք է եղել, թիվը նվազել է 28-ով, բացահայտվել է 77-ը կամ 67. 7 %-ը:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվն աճել է 57-ով՝ դառնալով 635 դեպք, բացահայտվել է 528-ը կամ 83.1 %-ը: 43-ով ավելացել է նաեւ հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի թիվը, դառնալով 553, դրանցից 525-ը կամ 94.9 տոկոսը բացահայտվել է: Մարդկանց թրաֆիքինգի դեպքերն ավելացել են 3-ով, դառնալով 8, դրանցից բացահայտվել է 7-ը կամ 87.7 %-ը: