Իրաքի Քուրդիստանը դեռ շատ թանկ կվճարի անկախության հանրաքվեի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հյուսիսային Իրաքի տեղական իշխանությունները քայլեր են ձեռնարկել՝ չմտածելով մեր երկրի մասին, որը նրանց տևական ժամանակ սատարում էր։ Նրանք դեռ կվճարեն դրա համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հիշեցրել է թուրքմենների եւ արաբների իրավունքների մասին, իսկ անկախության հանրաքվեն հաշվի չի առել այդ ազգային փոքրամասնությունների շահերը։