Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն, ով առաջադրված է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում, խոստացել է վերանորոգել Բաքվի փողոցը, եթե դառնա քաղաքագլուխ։ Այս մասին հայտնում է Report.az-ը։
«Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կանցկացվեն տեղական ինքակառավարման մարմինների և Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընտրություններ։ Եթե ես քաղաքապետ ընտրվեմ, Թբիլիսիի կենտրոնի Բաքու փողոցին կապիտալ վերանորոգում է սպասվում»,-հայտարարել է Կալաձեն։
Կալաձեն քաղաքապետի թեկնածու է հանդիսանում իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից։
«Մեզ համար առաջնահերթություն է հանդիսանում Թբիլիսիի հին փողոցների վերանորոգումը։ Նման փողոցներից մեկն էլ հանդիսանում է Բաքուն»,-հայտարարել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ Ադրբեջանը հանդիսանում է մոտ հարևան և բարեկամ երկիր։
«Կարծում եմ՝ Բաքու փողոցի տեսքը պետք է թարմացվի։ Թբիլիսիի քաղաքապետ ընտրվելու դեպքում կանեմ հնարավոր ամեն բան՝ այդ փողոցի լայնածավալ վերակառուցման համար»,-ասել է Կալաձեն։