Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շարունակում է զարմացնել իր մտքի զեղումներով։ Հերթական անգամ աջ ղեկով մեքենաների ճակատագրի վերաբերյալ հարցին, նախարարը տվել է առավել քան օրիգինալ, էքսցենտրիկ պատասխան։ Պարզվում է, ըստ նախարարի աջ ղեկով մեքենաների սեփականատերերը կարող են այդ հարցը լուծել մեքենան վաճառելով այնպիսի երկրներում, որտեղ թույլատրված են դրանք։ Փաստորեն ըստ նախարարի այդ մեքենաներն արդեն արգելված են Հայաստանում, չնայած հենց ինքն է նշում, որ որևէ որշում այս պահին չկա։ Սակայն դա մի կողմ, ինչպես ասում են խնդրեմ, արգելեք ներմուծումը, կառավարություն էք ի վերջո, որոշակի մեխանիզմներ մշակեք խնդրի ցավոտ կողմերին չսեղմելու համար, հարգեք քաղաքացիների սեփականության իրավունքը ու այս ամենի հետ ամենակարևորը խուսափեք ցինիզմից։

Վերջինը թերևս ամենաէականն է, քանի որ ցինիզմից բացի, այլ գնահատական չի կարելի տալ նախարարի առաջարկած ելքին։ Փաստորեն ինչ է ստացվում, աջ ղեկով մեքենա ունեցողներին նախարարն առաջարկում է դառնալ «դալալ»՝ մեքենաների առքւվաճառքով զբաղվող անհատ։ Սա ւղղակի որեն ծաղր է քաղաքացիների հասցեին։ Նման դեպքում գուցե առաջարկենք հենց նախարարին դառնալ այդ «դալալը» կամ միջնորդը, բացել մի առևտրային ընկերություն, գնել բոլոր աջ ղեկվ մեքենաները՝ շուկայական գներվ  և վաճառել դրանք ասենք Անգլիայում, Հնդկաստանում կամ ձախակողմյան երթևեկություն ունեցող։ Ի դեպ կարող է վաճառել իրեն հարմար գներով ու նույնիսկ փող աշխատել։ Արդյունքը կլինի որ շահագրգիռ բոլոր կողմերը բավարարված կլինեն՝ և մեքենատերերը և Վահան Մարտիրսյանը։

Թերևս ավելի լավ է նման բաներով զբաղվի նախարարը, և ոչ թե աջ ու ձախ մեկը մյուսից աբսւրդ գաղափարներ սփռի կամ խոսի աշխարհի զարգացման ու էլեկտրամբիլների մասին։ Ի դեպ վերջիններիս մասով կարելի է հակադարձել նախարարին և յուր շեֆին՝ որ էլեկտրամոբիլների ու նման զարդարված գաղափարների մասին խոսելուց առաջ նախ իմացեք, թե ինչու են մեր քաղաքացիները գնում աջ ղեկով մեքենաներ, պարզելուց հետո հասկացեք, որ միակ պատճառը գնի մատչելիություն է, իսկ վերջում էլ  գիտակցեք, որ Հայաստանում միայն դուք և ձեր հարազատ բարեկամները կարղ են իրենց թույլ տալ էլեկտրամոբիլ գնելու հաճույք այն պարզ պատճառով, որ դրանք էականորեն թանկ են։

Վերջապես կանխելով նաև պատասխանը հուշենք, որ վարչապետը չլղոզի Ավելացված արժեքի հարկն ւ ներմուծման հարկը՝ պոպուլիստական էֆեկտ ստանալու համար, թե բա գիտեք ազատում ենք ներմուծման հարկից՝ նկատի ունենալով միայն Ավելացված արժեքի հարկը, որոնք բացարձակ տարբեր բաներ ու թվեր են։

Ա․Մ․