Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

 

Հյուրերն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, որտեղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը գրառում են կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։