ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, ում այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ նման այցերը կլինեն պարբերական և կխթանեն բարեկամական երկրների հետ համագործակցության հետագա խորացումը։
ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները։
Նույն օրը դեսպաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։