ՌԴ Ուլյանովի մարզում ձերբակալել են կնոջ, ով ներկայացել է որպես Հայաստանի դեսպանատան աշխատակցուհի և ցանկացողներին առաջարկել ռուսական անձնագրեր։
2017 թվականի մարտին ձերբակալվածն իմացել է, որ մարզի Բարիշ քաղաքի բնակիչներից մեկին ռուսական անձնագիր է հարկավոր, զանգահարել է նրան, ներկայացել որպես դեսպանատան աշխատակցուհի և առաջարկել քաղաքացիություն ձևակերպել։
Արդյունքում նրա քարտին է փոխանցվել 79 500 ռուբլի, սակայն անձնագիրն այդպես էլ չի պատրաստվել, հայտնում է 1ul.ru պորտալը։
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները լսել են բոլոր զրույցներն ու ձերբակալել 51-ամյա կնոջը։
Ներկայում քրեական գործ է հարուցվել «Խարդախություն՝ զգալի վնասի հասցմամբ» հոդվածով։ Կնոջն ազատ են արձակել երկրից չբացակայելու ստորագրությամբ։