Կոլումբիայի ոստիկանությունը ձերբակալել է Հոնդուրասի բնակչուհու, որը փորձել է տեղափոխել կրծքի իմպլանտներում տեղադրված 1.5 կգ կոկաին: Այս մասին հայտնում է El Heraldo կայքը՝ հղում անելով Կոլումբիայի իշխանություններին:

 

Ձերբակալվածը Բոգոտայից ցանկացել է թռչել Բարսելոնա: Օդանավակայանում զննվելիս նա իրեն նյարդային է պահել, ինչը կասկած է հարուցել ոստիկանների մոտ, և նրանք սկսել են ավելի մանրակրկիտ ստուգել:

 

Կանչված բժիշկները պարզել են, որ մի քանի օր առաջ կինը կրծքի մեծացման պլաստիկ վիրահատության է ենթարկվել, սակայն սիլիկոնի փոխարեն տեղադրվել են հեղուկ կոկաինով լի իմպլանտներ:

 

Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, անօրինական տեղափոխմանը կինը համաձայնել է՝ ելնելով ծանր ֆինանսական վիճակից, սակայն նա չի իմացել, որ կոկաին է տեղափոխում՝ չնայած կռահել է, որ խոսքն ինչ-որ արգելված ապրանքի մասին է: