Ոստիկանները ձերբակալել են կնոջը, ով սպառնացել է պայթուցիկ գործարկել ամերիկյան Լոս Անջելեսում կառավարական շենքերից մեկի մոտ, փոխանցում է The Los Angeles Times-ը:

 

Նա տեղի ժամանակով մոտ ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 21:00-ին) գնացել է Էմիգրացիոն և մաքսային ծառայության գրասենյակ և հայտարարել, որ պայուսակում պայթուցիկ կա: Շենքից անհապաղ տարհանել են բոլոր այցելուներին, փակել դրան կից փողոցները:

 

Հայտարարելով իր սպառնալիքի մասին՝ կինը նստել է շենքի մուտքի աստիճանների վրա: Ոստիկանները հատուկ ռոբոտի միջոցով փորձել են նրան հեռախոս փոխանցել կապի համար, սակայն նա չի ցանկացել շփվել: Ոստիկանության ներկայացուցիչ Թոնի Իմի խոսքով՝ կնոջը ձերբակալել են հնարավոր պայթյունի մասին նրա հայտարարությունից 3 ժամ անց:

 

Ռումբը ոստիկանությունը և սակրավորները դեռևս չեն գտել: