Փարիզի իրավապահներին հաջողվել է ձերբակալել տղամարդուն, ով ավելի վաղ արգելափակվել էր մայրաքաղաքի հարավային ծայրամասի հյուրանոցի համարում և սպառնում էր պայթեցնել շենքը: Այս մասին հայտնել է Le Figaro-ն:
Տղամարդու մոտ զենք կամ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել։ Ամենայն հավանականությամբ, խոսքը հոգեպես անհավասարակշիռ մարդու մասին է:
Դեպքը տեղի է ունեցել Օռլեանի դարպասների հրապարակի շրջանում։ Պայթյունով սպառնացողը ոչ մի պահանջ չի ներկայացրել: