Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել Է այն մարդուն, որն սպառնացել էր երկրի մյրաքաղաք Բրյուսելում պայթեցնել Le Soir թերթի խմբագրատունը, եւ այժմ հարցաքննում Է նրան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հրատարակության կայքը:

 

Հունվարի 11-ին Le Soir-ի խմբագրությունն շտապ կարգով տարահանվել էր այն բանից հետո, երբ օրվա երկրորդ կեսին թերթի խմբագրություն Էր զանգահարել Է անծանոթ մեկը, ով հայտնել էր, թե շենքում պայթուցիկ սարք Է դրված: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումը մի քանի ժամվա որոնումներից հետո ռումբ չԷր հայտնաբերել, ուստի թերթի բոլոր աշխատակիցները վերադարձել Էին աշխատատեղեր:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նա, ով սպառնալիքներով զանգարահարել Է թերթի խմբագրություն, հայտարարել Է, թե հանդես Է գալիս «ծայրահեղ ձախերի» անունից, որոնք դժգոհ են այն բանից, թե Le Soir-ի լրագրողներն ինչպես են լուսաբանում Փարիզի ահաբեկչական գործողության հետ կապված իրադարձությունները, որի թիրախ Է դարձել Charlie Hebdo թերթի խմբագրությունը, քանի որ դա իբր «գործելու Է դրդում ծայրահեղ աջերին»:

 

Հաղորդվել Է, որ կարգի պահապաններին հաջողվել Է պարզել ենթադրյալ «հեռախոսային ահաբեկչի» ինքնությունը: Խոսքը վերաբերում Է տպարանի նախկին աշխատող Տիերի Քարենեին, որը 1999 թվականին պատասխանատվության Էր ենթարկվել հեռախոսախցիկի պայթեցման համար: