Եվրամիության միջնորդությունը Կատալոնիայում ճգնաժամի արդյունավետ կարգավորման միակ հնարավորությունն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին C News հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Մարտի Անգլադան՝ Ֆրանսիայում Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչը:
«Կատալոնիայում ճգնաժամի կարգավորման միակ հուսալի հնարավորությունը Եվրամիության միջնորդությունն Է»,-ասել Է քաղաքական գործիչը: Նա կարծիք Է հայտնել Է, թե հարկ Է, որ որպես միջնորդ հանդես գար Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, սակայն նա «արեց հայտարարություն, ըստ որի կարելի Է եզրակացնել, որ նա բաց Է թողել այդ հնարավորությունը»: Անգլադան չի համաձայնել այն կարծիքին, որ Եվրամիությունը եւ նրա երկրների բոլոր ներկայացուցիչները հրաժարվել են ԵՄ-ի միջնորդական դերից:
«Այդ ուղու օգտին արտահայտվել Է, մասնավորապես, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը»,-հիշեցրել Է նա: Անգլադան հրաժարվել Է պատասխանել այն հարցին, թե Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հատկապես երբ կհայտարարի Կատալոնիայի անկախությունը: «Պուչդեմոնը բնավ չի ասել, որ ինքը կհայտարարի Կատալոնիայի անկախությունը:
Նա միայն ասել Է, որ տեղի խորհրդարանի քննարկմանը կներկայացնի այն հարցը, թե ինչպես պետք Է արձագանքել, եթե կենտրոնական իշխանությունները որոշում ընդունեն Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի (որը Կատալոնիային զրկում Է ինքնավարության իրավունքներից) կիրառման մասին: Այդ հոդվածի կիրառումը իսկական երկրաշարժ կդառնա ինչպես Իսպանիայի, այնպես Էլ Կատալոնիայի համար»,-նախազգուշացրել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: