Սյունիքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11.00-ի սահմաննրում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են «ԶԻԼ» մակնիշի ՊՆ 7933 Շ համարանիշի եւ Mercedes մակնիշի 53 TT 111 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, որտեղ պարզվում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։