Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հանդես է եկել ի պաշտպանություն iPhone X-ի բարձր գնի և սմարթֆոնի ձեռք բերումը համեմատել սուրճի ամենօրյա գնման հետ:
«ԱՄՆ-ում դուք կարող եք գնել iPhone X ամսական $33-ով: Եթե մտածենք, ապա դա շաբաթական մի քանի գավաթ սուրճ է: Դա նույնիսկ ավելի քիչ է, քան օրական մեկ գավաթ սուրճը լավագույն սրճարաններից մեկում»,- ասել է նա:
CNBC-ի փոխանցմամբ՝ ընկերության ղեկավարը հավելել է, որ դեռ կես տարի առաջ ոչ ոք չէր կարող մտածել հեռախոս վաճառել այդ գնով: Կուկի խոսքով՝ արժեքն արտացոլում է ապրանքի որակը: