«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գործերը անասելի վատացել են։ Ախթալայի քաղաքապետի ընտրություններից հետո ՀՀԿ վերնախավում զայրացած են Լոռու մարզպետի վրա։ Բանն այն է, որ Ախթալայի գործող քաղաքապետ, ՀՀԿ թեկնածու Հայկազ Խաչիկյանը, որը կենսաթոշակների յուրացման գործով հայտնի Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, ընտրություններում պարտվել է անկուսակցական թեկնածուին։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ լուրջ կասկածներ կան, որ անկուսակցական թեկնածուն Ախթալայի քաղաքապետ է դարձել Լոռու մարզպետի գործուն աջակցությամբ։ Ինքը` Հայկազ Խաչիկյանն էլ հարազատ կուսակցությունում դժգոհել է, որ մարզպետը իր դեմ է աշխատել»։
Ամբողջական հոդվածը`թերթի այսօրվա հանարում