«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե ոչ միայն ստուգումներ են Ծառուկյանի «Մուլտի գրուպ» ձեռնարկություններում, այլեւ տեւական ժամանակ է (երբ Կարեն Կարապետյանը հրապարակավ բողոքեց «Հյուսիս-Հարավի» աշխատանքների որակից եւ տեմպերից), ինչ «Հյուսիս-Հարավ» շինարարությունն սպասարկող, Ծառուկյանի ընկերություններին պատկանող շինտեխնիկան «հեռացվել», տեխնիկայի «իրավունքը» տրվել է այլ ընկերության:
Պատճառը, ասում են, գրունտային աշխատանքներով է պայմանավորված՝ որոշ տեղեկություններով հումքը բերվել է սարերից` առանց համապատասխան թույլտվության եւ փաստաթղթերի:
Անգամ «տեսակետ» կա, որ սարեր փորելը ոչ միայն էկոլոգիական, այլեւ հանքա-հումքային «պահ» է ունեցել. որոշ սարերում օգտակար հանածոներ են եղել, սակայն նրանց հողն օգտագործվել է ընդամենը գրունտի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում