ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
-Պարո՛ն Սաֆարյան, Հայաստանում վերջին ամիսներին մեկը մյուսի հետևից թանկանում են առաջին սպառման ապրանքները: Նախ՝ զգալի չափով թանկացան կարագը, կաթնամթերքն ու միսը, հիմա էլ թանկացումներ են արձանագրվել ձկան և սառեցված մսի շուկայում: Ինչո՞ւ է տնտեսությունն այս վիճակում և արդյո՞ք հիմնավորված են դրանք:
-Սկիզբ առած գնաճը պետության տնտեսական սխալ քաղաքականության արդյունքն է: Պետք է տարվեր այնպիսի քաղաքականություն, որ կարողանային ապահովել մեր ներքին սպառումը, բայց, քանի որ մեր ներքին սպառման համար ներկրում ենք, ուստի՝ դրսում կատարվող ցանկացած տատանում մեր տնտեսության վրա նկատելի է դառնում գնաճի տեսքով: Պետք է պետությունը կարղանա տեղական արտադրություն կազմակերպել, մեզ պետք են մեծ տոհմաբուծական ֆերմաներ, որոնք կբավարարեն մեր ներքին սպառումը:
-Իսկ ինչո՞ւ պետությունն այդ քայլին չի գնում, ինչո՞ւ չկա տեղական արտադրություն:
-Չկան, որովհետև տարվող տնտեսական քաղաքականությունն՝ առանց պետական կարգավորման, բերել է բարձիթողի վիճակի: Ոմանց թվում է, որ բավական է ասել ազատ շուկայական տնտեսություն՝ Հայաստանում ամեն ինչ կկարգավորվի, բայց դա սխալ մոտեցում է: Պետությունը պետք է այդ հարցերը կարգավորի, կառավարի որոշ ոլորտներ՝ շահեկան հարկային քաղաքականություն մշակելով, որն էլ ներդրողներին գրավելու տարբերակ կդառնար:
-Իսկ մի՞թե դա Կառավարության գերակա պարտավորությունը չէ:
-Կառավարչությունն այնպիսի քաղաքականություն պետք է իրականացնի, որ տեղական շուկան սեփական արտադրանքնեորվ բավարարի՝ դրա համար օգտագործեով հարկային ճկուն քաղաքականություն: Պետությունն այստեղ կարգավորիչ որոշ ֆունկցիաներ պետք է կիրառի: Օրինակ, ինչո՞ւ մենք չունենք սպառողական կոոպերացիա, որը կարող դառնալ պետություն-մասնավոր համագործակցության հիանալի տարբերակ: Ցավոք, նման քայլեր չեն արվել, և արդյունքում մենք ունենք 339 հազար տնտեսվարող գյուղացիական սյուբյեկտ, ոորնք, բնականաբար, չեն կարող ապահովել մեր ներքին շուկան:
-Որքանո՞վ են այդ հարցերը դառնում Կառավարության օրակարգի քննարկման թեմա:
-Չեմ կարող ասել: «Հայրենական ապրանք արտադրողների միություն»-ը հանրային կարծիք է ձևավորում, բարձրաձայնում ենք հանրությանը հուզող հարցերըը, իսկ պատկան մարմինները պետք է դրանք վերլուծեն և եզրակացություններ անեն: Կառավարության գործառույթն է համապատասխան քաղաքականություն իրականացնել խնդրիների լուծման ուղղղությամբ: Իհարկե, որոշ քայլեր անում են, ամեն ինչ միանգամից լինել չի կարող, կան լուծումներ, որոնք ժամանակ են պահանջում:
-Թանկացումներից խուճապի մեջ հայտնվեած ՀՀ քաղաքացիներին ի՞նչ կերպ պետք է աջակցի Կառավարությունը:
-Գործադիրը պետք է տնտեսվարողների նկատմամբ սահմանի խիստ վերահսկողություն: Կառավարությունը պետք է տոներից առաջ գերշահույթ ստացող տնտեսվարողներից հավելյալ հարկ պահանջի: Մյուս կողմից, թանկացող կարագի, մսի, կաթնամթերքի շուկայում պետությունը պետք է մասնակցի մեծածախ առևտրին այնքան ժամանակ, մինչև մեր տեղական արտադրանքով կարողանանք բավարարել ներքին շուկայի պահանջները:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյան