Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունն ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսերին անցնելու է Հայաստանին:


Ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Սևծովյան տնտեսականհամագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ ԱղվանՎարդանյանը:


«Դրանից 6 ամիս անց Հայաստանին է անցնելու նաև Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում նախագահությունը»,- ընդգծեց Վարդանյանը:


Նա ընդգծեց, որ այս առումով թե ՍՏԾՀ կազմակերպությունում, թե խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը լուրջ աշխատանքներ ունի իրականացնելու, ինչին իրենք պատրաստ են: