ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Քեսաբի հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը: «Մենք բարձրաձայնեցինք Քեսաբի հետ կապված դեպքերի վերաբերյալ, ներկայացրեցինք մեր ունեցած տեղեկությունները Թուրք իայի կողմից ծահրահեղական ուժերին աջակցության մասին: Այս կապակցությամբ եղավ առարկություն Թուրքիայի պատվիրակի կողմից, թե Թուրքիան չի ֆինանսավորել ծայրահեղականներին»,-ասաց Կորյուն Նահապետյանը' հավելելով, որ այդ հարցով իրենք ցանկանում էին պարզել, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել ՆԱՏՕ-ն, որ իր անդամ երկրի' Թուրքիայի կողմից նման գործողություններ չձեռնարկվեն:

 

Հարցին ի պատասխան, թե ինչ արձագանք եղավ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի կողմից' Կորյուն Նահապետյանը նշեց, որ Թուրքիայի պատվիրակի առարկությունից հետո ուղղակի արձագանք չտրվեց հարցին:

 

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեժաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Թևան Պողոսյանն էլ նշեց, որ ՆԱՏՕ-ն 28 անկախ երկրիների համագործակցություն է, որտեղ չկա գործընկերոջն ինչ-որ ձևով նեղացնելու ավանդույթ: «Փորձել ակնկալել, որ այնտեղ որևէ մեկը բաց տեքստով Թուրքիայի վրա մատ թափ կտար, անիմաստ էր: Հնարավոր է' փակ դռների հետևում դա արվում է»,-ասաց Թևան Պողոսյանը' ընդգծելով, որ հարցը բարձրացնելն արդեն կարևոր քայլ է:

 

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում կայացել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: