Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին: Ժամը 08:30-ի սահմաններում Ford մակնիշի 34 TC 371 համարանիշի ավտոմեքենան Շահումյան գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու մոտ 70 մետր ընկել գյուղի տներից մեկի բակ:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը փրկարարների և գյուղացիների օգնությամբ են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Մեր տեղեկություններով՝ մեքենայի վարորդն ու ուղևորը զինվորականներ են, նրանցից մեկն աշխատում է Վանաձորի զինկոմիսարիատում, մյուսը, ըստ խոսակցությունների, զորամասերից մեկում բաժնի պետ է աշխատում: Վարորդի վիճակը միջին ծանրության է, իսկ ուղևորինը՝ ծանր:

Վանաձոր-Դիլիջան ճանապարհն ամբողջությամբ պատված է մերկասառույցով, մեքենայի անվադողերը եւս գտնվել են ոչ բարվոք վիճակում:

Նյութի աղբյուրը՝ armtimes.com