Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:


«Վստահ եմ, որ սա պատմական պահ է հաշմանդամային սպորտի համար: Եթե ցանկացած ֆեդերացիա որոշակի գործընթաց սկսի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ, ապա տարիներ անց կունենանք հզոր համակարգ: Փոքր քայլերով կարող ենք զարգացնել հաշմանդամային դահուկային սպորտը Հայաստանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:


Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանիխոսքով՝ համագործակցություն դահուկասպորտի ֆեդերացիայի հետ վաղուց է եղել և միայն այժմ է պաշտոնականացվել: «Ամեն ինչ անելու ենք, որ առաջին համագործակցությունը մրցաշարի տեսքով հաջող ստացվի: Հավելեմ նաև, որ սկսել ենք սերտ համագործակցությունը միջազգային Պարալիմպիկ կոմիտեի հետ»,-ասաց Աբրահամյանը: Պարալիմպիկ կոմիտեն հուշագրեր է նախատեսում ստորագրել նաև բասկետբոլի, վոլեյբոլի, լողի, ատլետիկայի և մի շարք այլ ֆեդերացիաների հետ:


2018 թ. հունվարի 30-31-ին Ծաղկաձորում կանցկացվի հաշմանդամային առաջին պարալեռնադահուկային մրցաշարը, որին կմասնակցեն մարզիկներ Իրանից, Վրաստանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Լեհաստանից: Հայաստանից մրցաշարին կմասնակցի 12 մարզիկ: