Թուրքիայի իշխանություններն անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկել Ստամբուլում դեկտեմբերի 13-ին մեկնարկող Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովի կապակցությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Դեպի գագաթնաժողովի անցկացման վայր տանող բոլոր ճանապարհները փակված են: Մոտ գտնվող Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողները և դրա հարակից տարածքում աշխատողները ներս են թողնվել միայն իրերը ստուգելուց հետո:
Քաղաքում կենտրոնացած են մեծ թվով ոստիկաններ, ինչպես նաև շտապօգնության մեքենաներ:
Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ստամբուլ են ժամանել իսլամական պետությունների ղեկավարները: Օրակարգային գլխավոր թեման Երուսաղեմի կարգավիճակի հարցն է: