«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հատկապես իշխանական թեւի պատգամավորներն այս օրերին հրճվանքի մեջ են: Այսօր տեղի կունենա ԱԺ այս տարվա մեջ հավանաբար վերջին արտահերթ նիստը: Քանի որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ, սպասվում է, որ արտահերթ նիստերն այնքան էլ երկար չեն տեւի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով' պատգամավորները հույս ունեն իրենց ավանդական կոճակները սեղմելուց հետո վերջապես անարգել վայելել նախատոնական ազատությունը: Սակայն նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը սիրում է անակնկալներ մատուցել: Չի բացառվում, որ կառավարության առաջիկա նիստում վարչապետը որոշի հուպ տալ եւ հաջորդ շաբաթ եւս արտահերթ հրավիրելու նախաձեռնություն անի. ի վերջո, կա նաեւ նախկինի դառը փորձը, երբ ԱԺ արտահերթերը տեւում էին մինչեւ դեկտեմբերի 25-26-ը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։