«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավականին ակտիվ է անցել. պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին, սակայն վերջինս շատ հպանցիկ պատասխաններ է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներն այնքան էլ գոհ չեն մնացել նախարարի հետ հանդիպումից, քանի որ վերջինս ոչ մի հարցի հստակ չի պատասխանել, այլ մակերեսային եւ անգիր արած արտահայտություններ է արել՝ առանց հստակ, ծրագրային դրույթներ ներկայացնելու։ Հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ: Եւ այդ ընթացքում նկատեցինք, որ պատգամավորները հաճախ էին դուրս ու ներս անում հանդիպման ժամանակ կամ, առհասարակ, դուրս էին գալիս եւ այլեւս ներս չէին վերադառնում, իսկ «ներսում հետաքրքիր չէ՞» հարցին ի պատասխան` բոլորն ասում էին, թե մի քանի րոպեով են դուրս եկել եւ հետ են գալու, սակայն շատերն այդպես էլ հետ չէին գալիս»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում