«Ալո», - ԱԺ այսօրվա՝ առանց այդ էլ յուրօրինակ ու ուրախ վերջին նիստն ավելի ուրախ դարձրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, երբ վարման կարգով իրեն խոսելու հնարավորություն տրվեց։

Նա ԱԺ-ին կոչ արեց չկռվել. «Դեմներս Նոր տարի ա»։

«Նիկոլ ջան ապրես, շուտվանից էսքան իրար չէինք տեսել, մեր գործը մինչև ժամը վեցն է, ընչի ենք կռվում՝ չգիտեմ», - ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ դիմելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով առավոտից 10 անգամ 20 րոպեանոց ընդմիջում է վերցրել՝ ձգձգելով ԱԺ օրինագծերի քվեարկությունը։

Նա հորդորեց ժողովրդին ուրախ Նոր տարի մաղթել։

«Առանց իրար հետ կռվելու, վիճվելու  կամ իրար վարկաբեկելու բերեք էթանք Նոր տարի անենք, ով ինչ կարա ժողովրդին օգնի, որ ուրախ Նոր տարի լինի, ում ձեռ ինչ կա՝  բաժանեք ժողովրդին», - հորդորեց Սեյրան Սարոյանը։

Գեներալը ԱԺ պատագամվորներին հորդորեց «բուդը մենակ չուտել»։

«Թե չէ լավ չի ըլնի, կառտոլով Նոր տարի չենք անելու, ով ինչ շնորհք ունի, իրա ընտարատարածքում ով ինչ կարա օգնի, արեք իրար շնորհավորենք, կարողա իրար չտենանք, արեք շուն  ու կատվի պես չբաժանվենք իրարից ժողովուրդ ջան», - նշեց Ս. Սարոյանը՝ հորդորելով իրարից բաժանվել «ուրախ տոնայնությամբ»։

Աղբյուրն՝ aysor.am