Ճապոնացի հնէաբանները հայտնաբերել են իր տեսակի մեջ եզակի դիմանկար , որը ստեղծվել է ձյոմոնի շրջանում (մ. թ. ա. 2500–1500):

Նոյեմբերի վերջին Հոկայդոյի Հնէաբանական հետազոտությունների կենտրոնը հայտարարեց, որ ձյոմոնի դարաշրջանի քարե բեկորը հայտնաբերվել է հոկտեմբերի 19-ին 4300 տարեկան է:

 Գիտնականների նշել են, որ նրանք 50 սմ խորության վրա են հայտանբերել քարը: Գրեթե իդեալական եռանկյունի ձեւ ունեցող առարկան չի գերազանցում 13 սմ բարձրությունը եւ 1,4 սմ հաստությունը: Փորձագետները անմիջապես նկատել են քարի առանձնահատկությունը, որը վկայում է այն մասին, որ այն ինչ-որ գործիք է եղել:

Քարի պատկերում գիտնականները աչքեր, հոնքեր եւ քիթ են նկատել, հաղորդում է News.am-ը՝ հղում անելով Ancient Origins-ին:

Դեռ գիտնականները չեն պարզել ինչ նպատակով է քարն օգտագործվել: