Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանին: Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:
«Վիգեն Նազարյանը ձերբակալվել է «այլ երկրի համար աշխատելու» «պատճառաբանությամբ»: Ինքն իսկ գաղութային տերության ծառայող վասալ իշխանություն հանդիսացող վարչախումբն իր ընդդիմախոսներին լռեցնելու համար արդեն դիմում է ամենաանհեթեթ միջոցներին»,- ասվում է հաղորդագրությունում: