ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հունվարի 9-ի ամփոփագիրը։
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հունվարի 9-ին, ժամը 9.50-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-322132»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 9-ին, ժամը 19.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 9-ին, ժամը 19.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 95/11 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 9-ին, ժամը 7.20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 9-ին, ժամը 11.55-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել», «Նիսան», «Մազդա» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մազդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 9-ին, ժամը 20.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Մայրաքաղաքային փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 9-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 141 հասցեի մոտ բախվել է պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: