ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հունվարի 10-ի ամփոփագիրը։
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հունվարի 10-ին, ժամը 19.30-ին, Եղվարդի խճուղու թիվ 17/10 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԿԻԱ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 10-ին, ժամը 18.20-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 շենքի մոտ իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 10-ին, ժամը 19.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 15 շենքի մոտ իրար են բախվել «Հագեր» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21061»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 10-ին, ժամը 23.00-ին, «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան Արաքս-Սարդարապատ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ հատվածից և կողաշրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 10-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Բոռա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 10-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Արթիկ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 8-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սարալանջի և Արմենակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Հունվարի 10-ին «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 9-ին, ժամը 19.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով հունվարի 10-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: