ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հունվարի 18-ի ամփոփագիրը:

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «հունվարի 18-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Սիսիան տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընթացող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարոդը` 1986 թ. ծնված Արշակ Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը` 1960 թ. ծնված Մարտիկ Հովհաննիսյանը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

 

Հունվարի 18-ին, ժամը 9.45-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գ.Մահարու փողոցի թիվ 1 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը` 1969 թ. ծնված Շմավոն Ղազարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.00-ին, Շ. Ղազարյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

Հունվարի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ 67-րդ կմ-ին` Կամոյի փողոցում, վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Անահիտ Պապոյանին, որը տեղում մահացել է:
Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

Հունվարի 18-ին, ժամը 7.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 18-ին, ժամը 9.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գր.Լուսավորչի և Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 18-ին, ժամը 20.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Էստոնիայի Հանրապետության 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 18-ին, ժամը 16.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 18-ին, ժամը 11.30-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

 

Հունվարի 18-ին, ժամը 18.10-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 70 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 18-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 18-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 18-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Աբովյան-Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն»: