ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հունվարի 17-ի ամփոփագիրը։
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «հունվարի 17-ին` ժամը 21.05-ին, Երևանի Թումանյան և Փարպեցու փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Հոնդա» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 17-ին՝ ժամը 09.20-ին, Մազմանյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 17-ին՝ ժամը 19.10-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցի թիվ 51 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Սիլվա Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 16-ին՝ ժամը 19.10-ին, Շիրակի փողոցի թիվ 81 հասցեի դիմաց «Ջիպ» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Համլետ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 17-ին՝ ժամը 16.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Բելինսկի փողոցի թիվ 35 հասցեի դիմաց բախվել է կայանված «Միցուբիշի»-ին, այնուհետև՝ Բելինսկի փողոցի թիվ 11 հասցեի դիմաց գտնվող ծառին, ինչի հետևանքով 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 17-ին՝ ժամը 21.30-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գոգոլի նրբանցքի թիվ 64 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Մարտուն Ե.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 17-ին՝ ժամը 03.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի 1-ին և 3-րդ փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհից, հարվածել պարիսպին. վարորդը մարմնական վնասվաքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 17-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 125-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն»: