Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգում 8 մարդ է ձերբակալվել՝ Աֆրինում Թուրքիայի սկսած գործողությունների մասին համացանցում գրառում անելու համար:
Ըստ Demokrathaber-ի՝ նրանք մեղադրվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության քարոզչություն իրականացնելու մեջ:
Եվս 17 հոգու նկատմամաբ նույն մեղադրանքով ձերբակալման որոշում է կայացվել: