«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը երեկ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի գրասենյակներ էր այցելել «Cadillac Escalade» ավտոմեքենայով:
«Հայկական Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ «55 VV 077» պետհամարանիշով «Cadillac Escalade» ավտոմեքենայի սեփականատերը Արմեն Սարգսյանը չէ: Սույն մեքենան Սարգսյանի և նրա հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերում բացակայում է:
Ի դեպ, 2011 թվականի արտադրության «Cadillac Escalade»-ի շուկայական գինն այսօր կազմում է շուրջ 20 հազար դոլար, սակայն այն ձեռք բերելու ժամանակ, բնականաբար, մի քանի անգամ թանկ էր լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: