Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 31-ին, «Սասնա Ծռեր»-ի 11 անդամների գործով նիստն ընթանում է լարված մթնոլորտում:
Դահլիճում նստած և աղաղակող Ստելլա Աղաջանյանին դատական կարգադրիչները դուրս հրավիրեցին այն բանից հետո, երբ նա չենթարկվեց դատավոր Մակյանի՝ դատական նիստի ընթացքը չխանգարելու հորդորներին:
Թեև Ստելլա Աղաջանյանը դիմադրում էր, բայց կարգադրիչներին հաջողվեց ուժ գործադրելու միջոցով նրան դուրս հանել դատարանից:
Նիստը շարունկավում է:
Տեսանյութը՝ armtimes.com-ի