![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/185031.png&w=300&h=200&mt=1519047296)
Россия-Культура հեռուստաալիքի Пешком հաղորդաշարի վարող Միխայիլ Ժեբրակը «Առաքելական Հայաստան» ֆիլմում անդրադարձել է Հայաստանը Ռուսաստանին կապող պատմական, մշակութային և կրոնական կամուրջներին:«Հայկական պետությունը մկրտվել է IV դարի սկզբին, այն աշխարհի առաջին քրիստոնեական պետությունն է»,- նշում է հաղորդավարը:
Ռուս հաղորդավարը այցելել է Վաղարշապատ, Էջմիածին, Սբ Հռիփսիմե եկեղեցի, Երեւան, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Կամերային երաժշտության տուն, Գեղարդի վանք, Կոմիտասի հուշարձան, Սբ Գայանե եկեղեցի եւ Մատենադարան: