Փետրվարի 13-ին կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը,  որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:  

Հարցման արդյունքներով՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի հայերի միության մոսկովյան քաղաքային գրասենյակը: Մրցանակը տրվեց գրասենյակի ղեկավար Շահեն Պետրոսյանին։

 

Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներն իրենց կողքին մշտապես զգում են ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, Ռուսաստանի հայերի միության մոսկովյան քաղաքային գրասենյակի ղեկավարի ներկայությունը։ Հարցման արդյունքները փաստում են՝ հասարակությունը գնահատում է Ռուսաստանում հայապահպանության ուղղությամբ նրանց կատարած մեծ ներդրումը։