«Հրապարակը» գրում է. Հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայի «Կրեմլյովսկի» դահլիճում՝ բավականին շքեղ պայմաններում, նշվելու է Ռուսաստանի հայերի միության տասնամյակը։ Ըստ Պուտինի՝ 2,5 միլիոնանոց համայնքի տասնամյակը։ «Հրապարակի» մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիսությանը կմասնակցի նաև ինքը՝ Վլա­դիմիր Վլադիմիրովիչը։ Ըստ նույն աղբյուրնե­րի, դրանով է պատճառաբանել Վլադիմիրովի­չը իր բացակայությունը հայկական եկեղեցու բացման արարողությանը։

 

«Հետո Էլ՝ Ռուսաս­տանը բազմազգ, բազմակրոն երկիր է, և եթե ՌԴ նախագահը փորձի մասնակցել էթնիկ մի խմբի հոգևոր կառույցի բացման արարողու­թյանը, ապա ստիպված կլինի մասնակցել բո­լոր մզկիթների, տաճարների բացմանը»,- բա­ցատրում են մոսկվաբնակ հայերը։ Արարողու­թյանը մասնակցելու համար Մոսկվա կմեկնի նաև հայաստանյան բավականին ներկայա­ցուցչական պատվիրակություն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։