Ամերիկացի գիտնականները գտել են ընկճախտը հաղթահարելու դյուրին միջոց են գտել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է EurekAlert պորտալը: Մասնագետները պարզել են, որ կերակրի մեջ թարմ մրգերի, բանջարեղենի եւ հատիկավոր մթերքների օգտագործումը նվազեցնում Է հոգեկան խանգարումների վտանգը:
Նրանք այս եզրակացությանն են եկել տարեցների նկատմամբ դիտարկման վեցամյա գիտափորձ անցկացնելուց հետո: Մասնակիցները երեք հիմնական խմբի Էին բաժանված ըստ DASH (Դիետիկ մոտեցումը հիպերտոնիայի դադարեցման նկատմամբ) սննդակարգին, միջերկրածովյան եւ ավանդական սննդակարգերին նրանց սնվելու համապատասխանության մակարդակի: Ինչպես ցույց են տվել դիտարկումների արդյունքները, ընկճախտի առաջացման վտանգը փոքր Է եղել այն խմբի ներկայացուցչիների մոտ, որն առավելապես սնվել Է այնպիսի մթերքներով, որոնք DASH սննդակարգի (մրգեր, բանջարեղեն եւ անյուղ մթերքներ) մաս են կազմում:
Ընկճախտի առաջացման ամենաբարձր ցուցանիշը եղել Է այն մասնակիցների մոտ, որոնց սնունդն ավելի շատ համապատասխանել Է կարմիր մսի բարձր պարունակությամբ արեւմտյան սննդակարգին: Հետազոտողների խոսքով՝ իրենց աշխատությունը չի ապացուցում, որ DASH սննդակարգը հանգեցնում Է հոգեկան խանգարումների վտանգի նվազեցման, այլ միայն ցուցադրում Է որոշակի փոխադարձ կապը: Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ ժամ լիցքային վարժություններ կատարելը նույնպես զգալիորեն նվազեցնում են ընկճախտի զարգացման հավանականությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: