Շաքարի չափից դուրս գործածումը բացասաբար է ազդում արյունատար համակարգի վրա եւ կարող է հանգեցնել ներքնին օրգանների աշխատանքի խանգարման: Այս եզրակացությանն են հանգել Կոպենհագենի համալսարանի սննդագետները, նրանց աշխատանքը հրապարակել է The Copenhagen Post-ը:

Հետազոտությանը մասնակցել են տղամարդիկ, որոնք օրական 225 գրամ շաքար են գործածել երկու շաբաթվա ընթացքում: Գիտափորձի սկզբում եւ վերջում բժիշկները կամավորների մոտ չափել են ոտքերի արյան մատակարարման մակարդակը:

Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ վերջույթներում արյան ստացումը 17 տոկոսով նվազել է: Ըստ որում սննդագետները համոզված են, որ արյան անբավարար առհոսքից նաեւ տուժում են կարեւոր ներքին օրգանները՝ ինչպես ուղեղը եւ սիրտը: Բժիշկներն ընդգծում են, որ չափազանց կարեւոր է հետեւել, թե մարդն ինչ է ուտում եւ խմում: «Ժամանակ առ ժամանակ կես լիտր կոլան ձեզ ոչ մի վնաս էլ չի հասցնի, եթե դուք առողջ սնունդ եք գործածում եւ հավասարակշռված սննդակարգ ունեք»,- ասում է հետազոտության համահեղինակ Յուլվա Հելսթենը:

«Սակայն, եթե դուք չարաշահեք շաքարը, ինչպես մեր փորձարկվողները, 14 օրվա ընթացքում ձեր արյան շրջանառությունը կհամապատասխանի այն բանին, ինչ մենք տեսնում ենք 65-ից բարձր տարիքի որոշ տղամարդկանց մոտ»,- ընդգծել է պրոֆեսորը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: