Այսօր տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարարակական կազմակերպության շնորհանդեսը։ Նորաստեղծ ՀԿ-ի նպատակն է միավորել ճանապարհաշինարարներին և այս ոլորտում գործող պրոֆեսոնալ մասնագետներին՝ համատեղ ծրագրերի իրագործման համար։
«Ասոցիացիա ստեղծելու գաղափարը ճանապարհաշինարարների մոտ առաջացել է շատ վաղուց և այսօր այն իրականություն դարձավ։ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիան» հիմնադրվել է ՀՀ-ում գործող առաջատար շինարարակական կազմակերպությունների ղեկավարների և ոլորտի փորձագետների կողմից և ՀՀ Արդարադատության նախարարության կողմից գրանցվել է 2017 թվականին:Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիայի կազմում ընդգրկված են այս ոլորտում հաջողություն գրանցած ընկերությունների ղեկավարներ»,-ՀԿ-ի բացման արարրողության ժամանակ հայտարարեց «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» ՀԿ Խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը։
Նորաստեղծ հասարակական կազմակերպության մասնագետների առջև դրված է հենց այս խնդիրների լուծումը, որի համար նրանք կօգտագործեն աշխարհի լավագույն փորձը, իսկ Հայաստանում որակյալ մասնագետների համար կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ: Ճնապարհաշինարարները բաց են լինելու նաև սփյուռքի հետ համագործակցության համար։
Նշենք, որ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարարակական կազմակերպության բացմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ Գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ռեկտոր Գագիկ Գալստյանը, ճանապարհաշինարարներ և ոլորտի այլ պատասխանատուներ: