vesti.am-ը գրում է.
Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային մասնաճյուղի խորհուրդը հայտարարություն է տարածել՝ քննադատելով ՌՀՄ և նրա առաջնորդ Արա Աբրահամյանի վերաբերյալ Ռուբեն Գրիգորյանի հրապարակումները:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ռուսաստանի հայկական սփյուռքում լայն արձագանք է առաջացրել համացանցում գործարար Ռուբեն Գրիգորյանի տեսաողերձը, որտեղ նա հանդես է գալիս Ռուսաստանի հայերի միության և դրա ղեկավար Արա Աբրահամյանի հասցեին անհիմն գնահատականներով:
Մենք այդ հերյուրանքները գնահատում ենք որպես անձնական շարժառիթներով ծնված զրպարտություն, որը փորձ է արվում քողարկել Ռուսատանի հայ հանրության և ամբողջ Սփյուռքի շահերով»:
Հայտարարության մեջ նկարագրվում է Ռուսաստանի հայերի միության դերը Տուլայի տարածաշրջանի հայ համայնքի կյանքում և բարձր գնահատական է տրվում նրա ղեկավար Արա Աբրահամյանի անձնական մասնակցությունը համայնքի գործունեությանը:
«Մենք Ռուբեն Գրիգորյանին զսպվածության և ողջախոհությաքն կոչ ենք անում և հորդորում ենք իր քննադատական ավյունն ուղղել առավել անվտանգ հուն՝ Ռուսաստանի հայ համայնքին չվնասելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ: