Ինչպես գրում է shamshyan.com-ն, այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն» ախտորոշմամբ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ից իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Պողոս Ալեքսանյանը, Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 48-ամյա Կարո Կարապետյանը, իսկ մահացած վիճակում՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Մարտիրոսյանը։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց Կապանի լեռնահարստացման կոմբինատի ստորգետնա հանքից դուրս են բերել լեռնափրկարարական ջոկատից ժամանած լեռնափրկարարները, որից հետո վերջիններս «էկզոգեն թունավորում՝ միջին ծանրության» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։